Տիկին Իրանուհի և էկոտուրի սովորող մասնակիցներ
Մեր խումբը Գավառից ժամանեց առավոտյան: Ջերմ ընդունելությունից հետո մեզ ուղեկցեցին Գեղարվեստի դպրոց, և դպրոցի շրջակայքում կատարեցինք ծաղկատունկ: Ծանոթացանք Արցախից ժամանած մեր հասակակիցների հետ: Հանդիպեցինք նաև տիար Բլեյանի հետ, ով մեզ հետ բռնվեց ջերմ զրույցի: Հանգստից հետո նախատեսված է երեկոյան այցելել Ծիծեռնակաբերդ: