• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բերկրիի ջրվեժը

Նկարագրություն: 
Սա պատմական ժամանակներում Գնունիների տարածքն է եղել։ Բավականին մեծ քաղաղ է եղել ու 20-րդ դարի սկզբին (մինչև եղեռնը) 2100 հայ բնակիչ է ունեցել։ Ներկայումս մի համեստ գյուղակ է։ Գետը՝ Բերկրին, թափ առած, ձայնը գլուխը գցած, ընկնում է մի 50 մետր բարձրությունից, ինչն էլ հենց զբոսաշրջիկների հիացմունքի առարկա ջրվեժն է (նկ.1, 2, 3)։ Բայց ջրվեժից մոտ 100 մետր ձախ (եթե դեմքով դեպի ջրվեժն եք) կա մի ուրիշ՝ ավելի անաղմուկ, բայց գեղեցկությամբ չզիջող երկհարկ ջրէջք (նկ.4)։ Սա իր բարձրությունից սահելով իջնում, գալիս մեծ ջրվեժի ոտքերի տակ խառնվում է ընդհանուր ջրերին։ Իսկ էլի մի 10-20 քայլ դեպի ձախ գնալով կտեսնենք բոլորովին ուրիշ մի գետ՝ ուրիշ պարզության (նկ.5)։ Սա հոսում, միանում է երկհարկ ջրէջքի ջրերին, բայց չի խառնվում նրան (նկ.6), մեր եկած 10-20 քայլը ինքնավար է անցնում։ Բա՞։