«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում շարունակվում է 2015-2016 ուստարվա ընդունելությունը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով։
Հրավիրում եմ աշխատանքի կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարի թափուր պաշտոնի համար։ Ընդունելությունը՝ բաց մրցույթի ձևով։ Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը։ Հայտին պետք է կցել ինքնակենսագրությունը՝ աշխատանքին առնչվող նյութերի փաթեթով։
հուլիսի 29-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 15.00, հրավիրում ենք կրթահամալիրի Կենտրոն՝ կլոր սեղան-քննարկման։ Թեման՝ հուլիսյան մանկավարժական վերապատրաստում-ճամբարներ. ինչ ստացան մանկավարժական աշխատողները, ինչ խնդիրներ, առաջարկություններ կան։
Հուլիսի 28-ին` Ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում հուլիսյան ինտելեկտուալ քննարկումների վերջին հանդիպումն է։ Այս անգամ քննարկելու ենք բարոյականությունը, մասնավորապես` քրիստոնեական բարոյականությունը՝ ըսի Մարսել Էմեի «Պոլդևյան առասպել» պատմվածքի։
Բոլորդ սպասված եք, յուրաքանչյուրիդ տեսնելն առանձնակի ուրախություն է։ Համեցեք։
Ուսումնական ճամբար 2016
Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներն օրերս վերադարձել են Արցախի «Ասպետ» ամենամյա ճամբարից և Զիկատարի բնապահպանական ամենամյա ճամբարից։
Հուլիսի 21-ին՝ ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում Ամառային քննարկումների շուրջ հերթական հավաքն է։ Այս անգամ զրույցի թեման մարդկանց հաղորդակցական խնդիրներն են՝ ի
Հուլիսի 16-ին՝ ժամը 19.00, ինտելեկտուալ քննարկումների հերթական հավաքն է։ Այսօր քննարկման նյութը Խորխե Լուիս Բորխեսի «Պարացելսի վարդը» նովելն է։ Ստեղծագործությունը մի շարք հարցադրումների առիթ է տալիս ու պատասխանների փունջ է փռում մեր առաջ. ընտրիր՝ որը կուզես, կամ գտիր քո՛ պատասխանը։
Հուլիսի 14-ին՝ ժամը 19.00, Կրթահամալիրի Կենտրոնում տեղի կունենա ինտելեկտուալ զրույցների շուրջ հերթական հանդիպումը։ Այս անգամ քննարկելու ենք Էմիր Կուստուրիցայի «Underground» ֆիլմը։ Քննարկումը վարելու է Սուսան Ամուջանյանը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 23.05 «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում «Երկրի հարցը» հաղորդումն է։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մասնակցում է հաղորդմանը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1-4-րդ դասարաններում դասավանդողներին, դասվարի աշխատանք փնտրողներին հուլիսի 14-19-ը հրավիրում է վերապատրաստման: Մասնակիցը գալիս է անհատական նեթբուք-նոթբուքով, լողազգեստով.
Մարմարյա սրահ, հուլիսի 10, ժամը ՝ 15:15. տարվա ամենախելահեղ հոբելյանական մեդիաուրբաթ-հավաքը նվիրված է մեր իրականության ամենաբեղուն, ամենահետաքրքիր-առաջադեմ մանկավարժ-հետազոտողներից հոբելյարին՝ Գևորգ Հակոբյանին…
Գնահատել՝ կնշանակի ստեղծել։
Հուլիսի 26-28-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կազմակերպում են հասարակագիտական բնագավառի դասընթացներ դասավանդողների ամառային եռօրյա ճամբար։