Դուք այսուհետ պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:
«Մայրենի լեզվի» օրեր նախագծով Քոլեջի Հիմնական 1-ին կուրսի սովորողները սկսել են գրական հայերեն թարգմանել Արցախի առած-ասացվածքները: «Էջեր» ամսագիրը մաս-մաս ներկայացնում է թարգմանությունը:
Բառակազմական վարժությունները թվում էին ինքնանպատակ, բայց բացահայտեցինք, որ բառերը տարբեր կառույցներում տարբեր իմաստն են ստանում, այսպիսով պարզվեց, որ բառերը ունեն նաև իմաստի ուրիշ կողմեր։