Կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ այժմ մասնակցում են SMART Technologies և «Ֆիրմա Ալֆա»կազմակերպությունների կողմից կազմակերպվող ինտերակտիվ սեմինար-կոնֆերանսին: Մի քանի րոպե է ինչ կապ ենք հաստատել լավագույն smart դաս մրցույթի համակարգող Լուիզա Պլոտնիկովայի հետ: Տիկին Լուիզան պատմում է մրցույթի կանոնների մասին: Հաջորդիվ կոնֆերանսի հայաստանյան մասնակիցները հարցեր կուղղե
Ուսուցիչների մեդիապարապմունք-սեմինարնների ամփոփման փուլում յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է ուսուցման մեջ մեդիամիջոցների` կայքի, բլոգի, sky drive-ի, էլեկտրոնային օրագրի գործածության իր փորձը:
Գարնանային արձակուրդների առաջին օրը դասավանդողները սկսեցին մարտի 19-ի համար նախատեսված աշխատակարգով։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո դասավանդողներն անցան մեթոդական բաց պարապմունքների։
Այսօր միջին դպրոցի մեթոդական բաց պարապմունքը վարում էր Հերմինե Անտոնյանը, ով ներկայացրեց իր փորձն ու գիտելքներն էլեկտրոնային գրիչների և էլեկտրոնային օրացույցի կիրառության ասպարեզում: Էլեկտրոնային օրացույցի և օրագրի կիրառությունը մեդիակրթության պայմաններում արդյունավետ է դարձնում դասավանդողի և սովորողի աշխատանքը՝ նպաստելով դրա կազմակերպմանը:Ներկայացվեցին էլեկտրոնային օրացույցների հնարավորություն
Հասարակագիտության ամբիոնի հանդիպումները միշտ էլ առանձնացել են իրենց բովանդակությամբ, բուռն և մասնագիտական քննարկումներով, փորձի փոխանակմամբ և թեմաներով: Մոտ մեկ տարի ամեն հանդիպման ժամանակ դասավանդողներից որևէ մեկը նախօրոք նյութ էր պատրաստում և ներկայացնում սեմինարի մյուս մասնակիցներին: Սակայն այսօր և այսուհետ սեմինար-պարապմունքների անցկացման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Էլ ի՞նչ սեմինար` առանց նորությունների ու բուռն քննարկումների: Ինձ համար սեմինարը շատ հետաքրքիր էր և ուսանելի: Էլեկտրոնային գրատախտակ, նոթբուք ծրագիր, անհավանական հնարավորություններ` դասավանդողին և սովորողին մղելու բազմաբնույթ, ստեղծագործ աշխատանքի:
Հայոց լեզվի և գրականության ուսկենտրոնի այսօրվա սեմինարի թեման ուսումնական նախագծերի ղեկավարումն էր. վարում էր Հասմիկ Ղազարյանը: Թեման ներկայացվեց երկու մասով: